-
04.05.2017|
23:07
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության 91-ամյա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ 95-ամյա իշխան և Էդինբուրգի դուքս Ֆիլիպն աշնանը կազատվի արքայական ծառայություններից:
-
04.05.2017|
23:05
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառով տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:
-
04.05.2017|
23:05
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելուն ուղղված համագործակցության հարցեր։
-
04.05.2017|
19:40
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
-
04.05.2017|
19:12
Ինքնաբացարկների շուրջ ստեղծված խայտառակ պատմությունը լավագույնս ներկայացնում է Հայաստանի քաղաքական համակարգի չգոյությունը։
-
04.05.2017|
17:57
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տվյալներ հնգյակի առողջական վիճակի մասին, ըստ որի՝ երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր։
-
04.05.2017|
13:40
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին խոսքերի համար, որ իր համար «պատիվ կլիներ» հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին:
-
04.05.2017|
13:38
Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը դեմ է երկքաղաքացիության չեղարկմանը։ Berliner Zeitung պարբերականի հետ հարցազրույցում նա ասել է. «Նախընտրական քարոզարշավի թեման, ինչպես 1999-ին, չի դառնա երկքաղաքացիությունը»:
-
04.05.2017|
13:37
Մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վերին Արտաշատից Արտաշատ տանող ավտոճանապարհին անհայտ անձը կրակահերթ է արձակել «ВАЗ 2107» մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 33-ամյա Կարեն Ղազարյանը:
-
04.05.2017|
13:34
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015-ի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: